Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:27 28-07-2021

Իրանի նախկին դատախազը մեղադրվել է ռազմական հանցագործությունների համար

Իրանի նախկին դատախազը երեքշաբթի՝ հուլիսի 27-ին, մեղադրվել է ռազմական հանցագործությունների և սպանությունների համար՝ կապված 1988 թվականին Իրանում ավելի քան 100 քաղբանտարկյալների մահապատժի հետ:

60-ամյա Համիդ Նուրին 2019 թվականից կալանքի տակ է գտնվում Շվեդիայում. այդ ժամանակ նրան ձերբակալել էին Ստոկհոլմի օդանավակայանում, երբ նա ժամանել էր տեսակցելու հարազատներին:

Իրավապաշտպան խմբերը տարիներ շարունակ պայքարում էին արդարության համար՝ 1980-ականների վերջին հազարավոր իրանցիների, հիմնականում երիտասարդների, արտադատական ​​մահապատիժների դեմ:

Զոհերը կապված էին Իրանի «Ժողովրդական մոջահեդներ» քաղաքական կազմակերպության հետ, որը ցանկանում էր տապալել Իրանի իշխող կղերականներին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի