copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:05 28-07-2021

Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են թուրքական միացյալ բանակ ստեղծել

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համաձայնության գալ թուրքական համատեղ բանակի ստեղծման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Ըստ նրա՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում այս ուղղությամբ:

Հունիսին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:

Երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդումը նախատեսված է Շուշիի հռչակագրով: Փաստաթուղթը ստորագրվել է Ղարաբաղի Շուշիում նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ:

Ամենից շատ դիտված