copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:31 28-07-2021

Բայդենը խոսել է Պուտինի «խնդիրների» մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր գործընկեր Վլադիմիր Պուտինը խնդիրներ ունի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի գրասենյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» :

«Նա գիտի, որ խնդիրներ ունի, և դա նրան ավելի վտանգավոր է դարձնում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Սպիտակ տան մամուլի գրասենյակը հայտնել է, որ հուլիսի 27-ին ամերիկացի առաջնորդն այցելել է հետախուզության տնօրենի գրասենյակ, որտեղ նա դիմել է հետախուզական հանրությանը:

«Նա գիտի, որ դուք ավելի լավն եք, քան իր թիմը, և դա սարսափելի անհանգստացնում է նրան»,- ասել է Բայդենը Պուտինի մասին:

Ամենից շատ դիտված