copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 00:12 28-07-2021

ԱՄՆ-ն կվերադառնա փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջին` Delta շտամի տարածման պատճառով․ CNN

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) երեքշաբթի օրը տարածել է ուղեցույցներ, որոնք պահանջում են փակ տարածքներում դիմակների կրում` անկախ պատվաստման կարգավիճակից: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը:

Փակ տարածքներում պատվաստված անձանց դիմակների կրման պահանջը չեղյալ էր հայտարարվել մայիսին՝ համաճարակի դեմ պայքարում առաջընթացի ֆոնին: Այնուամենայնիվ, հունիսից սկսած պատվաստումների մակարդակը սկսել է դանդաղել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին` հասնել 70%-ով պատվաստման: Ըստ CDC-ի՝ հուլիսի 26-ի դրությամբ մեկ դեղաչափով պատվաստվածների համամասնությունը կազմել է 57%, ամբողջությամբ պատվաստվածներինը՝ մոտ 49%:

Պատվաստումների ամենացածր մակարդակը մնում է հարավային և միջինարևմտյան նահանգներում, որտեղ շատ բնակիչներ շարունակում են մնալ հանրապետականների կողմնակիցներ և պահպանողական պատվաստումների հարցում: Այնուամենայնիվ, Delta շտամը, որն ավելի հեշտ է փոխանցվում, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակները, տարածվում է երկրի այն մասերում, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է: Հուլիսի առաջին երկու շաբաթներին 38 նահանգներում նոր դեպքերի թիվն աճել է ավելի քան 50%-ով: Բոլոր դեպքերի կեսից ավելին Delta տարբերակն է։

Չնայած պատվաստումների արշավը խթանելու համար պատվաստված մարդկանց դիմակներ չկրելու դաշնային ուղեցույցներին և թույլտվությանը՝ բոլորը չէին հրաժարվել դրանցից: Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի՝ վերջին ամիսներին, գրասենյակային շենքերում և բնակելի համալիրներում շրջանառության մեջ են դրվել առաջարկություններ, որոնք պահանջում են, որ սպասարկող անձնակազմը` անվտանգության աշխատակիցները, հավաքարարները, ինժեներները, անընդհատ դիմակներ կրեն` անկախ պատվաստման կարգավիճակից: Նյու Յորքի շատ բնակիչներ շարունակում էին դիմակներ կրել փակ տարածքներում, ոմանք՝ անգամ փողոցում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից