Արտաքին 4 տարի առաջ - 21:31 26-07-2021

Մակրոնը Պոլինեզիայում նոր անուն է ստացել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր անուն է ստացել Ֆրանսիական Պոլինեզիայի Հիվա Օա կղզում ողջույնի արարողության ժամանակ: Սա տեղական վաղեմի ավանդույթ է։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 26-ին, հաղորդել է Le Nouvel Observator-ը։

«Ֆրանսիական ինքնության մեր մասը ցանկալի է, և մենք դա ընդունում ենք. մենք՝ մարկեսացիներս, պոլինեզացիներս, ֆրանսիացիներս, հպարտ ենք, պարոն նախագահ», - Մակրոնին ողջունելու արարողության ժամանակ ասել է Հիվա Օա համայնքի ղեկավար Ժոել Ֆրեբոն:

Դրանից հետո նա պետության ղեկավարին նոր անուն է տվել՝ Te Haka Iki Taaoa, որը թարգմանվում է որպես «մեծ առաջնորդ, ով առաջ է գնում և հեռու է գնալու»:

Իր հերթին, Մակրոնը, նախքան պաշտոնական ելույթը սկսելը, շնորհակալություն է հայտնել պոլինեզացիներին տեղի լեզվով՝ ջերմ ընդունելության համար:

Ըստ la1ere հեռուստաընկերության կադրերի՝ Մակրոնի համար ավանդական հագուստով արարողություն էր բեմադրվել 600 պարողների և երաժիշտների մասնակցությամբ, ինչպես նաև զրահավոր ձիավորներով: Նրանք կատարել են մարտական ​​երգեր և պարեր, իսկ առաջնորդի հայտարարության մեկնարկից առաջ՝ Ֆրանսիայի հիմնը:

Հինգերորդ հանրապետության պատմության մեջ սա պետության ղեկավարի առաջին այցն է Մարկեսյան կղզիներ: Հիվա Օա ուղևորության ընթացքում Մակրոնը այցելել է նկարիչ Պոլ Գոգենի և բանաստեղծ Ժակ Բրելի շիրիմներին: Ընդհանուր առմամբ՝ Մակրոնի այցը ֆրանսիական Պոլինեզիա կտևի մինչ հուլիսի 27-ը:

Հիշեցնենք, որ այս ուղևորության ընթացքում Մակրոնը քննադատել է բողոքի ցույցերը ընդդեմ քովիդ-անցագրերի: Նա ցինիկ է համարել քաղաքացիների գործողությունները, որոնք ցույցեր են անցկացնում երկրում սանիտարական սահմանափակումների ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների ներդրման դեմ:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը