copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:48 24-07-2021

Անահիտ Ավանեսյանը Աթենքում հանդիպել է առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ․ ՀՀ ԱՆ

Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնակից երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտային գործակցությանն առնչվող ուղղությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործակցության ցանկալի և առաջնահերթ խնդիրներին, մասնավորապես՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկական ծառայության) գործունեությանը: Հանդիպման առանցքում COVID-19 համավարակով պայմանավորված՝ Հայաստանում իրականացվող պատվաստումային գործընթացն էր, պատվաստանյութերի ձեռքբերման հնարավոր տարբերակներին առնչվող հարցերը, այդ թվում հումանիտար օգնության ճանապարհով:

Ներկայացնելով Հայաստանում տարվող պատվաստումային գործընթացը՝ պատվաստանյութերի՝ մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ խմբաքանակներ ստանալու, ինչպես նաև գնման եղանակով ձեռքբերելու անհրաժեշտությունը, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է պատվաստանյութերի ինչպես հնարավոր բազմազանության ապահովման, այնպես էլ դրանց ժամանակին մատակարարման կարևորությունը: Նա անդրադարձել է նաև փոխատվության սկզբունքով պատվաստանյութերի տրամադրմանը, որի դեպքում մի երկիրը մյուսին կարող է ժամանակավոր տրամադրել պատվաստանյութ՝ նախատեսված ժամկետում վերադարձնելու պայմանով, այդ կերպ երկրների միջև ապահովելով պատվաստանյութերի ակտիվ շրջանառություն, միաժամանակ լուծելով մի երկրում պատվաստանյութերի ավելցուկի, իսկ մյուսում՝ բացակայության խնդիրը:

Հանս Կլյուգեն գոհունակություն է հայտնել Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առնչությամբ՝ առանձնակի կարևորելով շոշափելի ձեռքբերումներն ու կյանքի կոչված ծրագրերի արդյունավետ իրականացումը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ԱՀԿ-ի աշխատանքներն այսուհետև առավել ինտենսիվ բնույթ կկրեն՝ այդ համատեքստում մտադրվելով ավելացնել Հայաստանին տրամադրվելիք նվիրատվության ծավալները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ