copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:18 24-07-2021

Բարդություններ, որոնք կարող են ի հայտ գալ երեխաների՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո

Կորոնավիրուսով վարակված երեխաների օրգանիզմում կարող են զարգանալ հիշողության կորուստ, տարբեր ճանաչողական խանգարումներ, սրտի, երիկամների և աղեստամոքսային տրակտի վրա ազդող բարդություններ:

Այս մասին խոսել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը:

Նրա խոսքով՝ շվեդ գիտնականների ուսումնասիրությունները հստակ ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվանդ երեխաների 10-30%-ի օրգանիզմում զարգանում են այսպես կոչված հետկորոնավիրուսային բարդություններ, որոնք կարող են դրսևորվել բազմազան ձևերով:

Գորելովը նշել է, որ թեպետ երեխաներն ավելի հեշտ են տանում կորոնավիրուսը, քան մեծահասակները, այնուամենայնիվ հնարավոր են հետկորոնավիրուսային տարբեր բարդություններ, որոնք ազդում են սրտի, երիկամների, ուղեղի, աղեստամոքսային տրակտի, էնդոկրին գեղձերի վրա: Մասնագետները նշում են, որ բարդությունների զարգացման ռիսկը հատկապես մեծ է ավելորդ քաշի դեպքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից