copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:40 23-07-2021

Տարածաշրջանին և աշխարհին վերաբերող հարցերում Իրանը համագործակցում է Թուրքիայի հետ. Ռոհանին՝ Էրդողանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը տարածաշրջանին և աշխարհին վերաբերող հարցերի շուրջ համագործակցում է հարևան Թուրքիայի հետ, հայտնում է Իրանի պետական Press TV-ն՝ նշելով, որ Ռոհանին մեկնաբանություններն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Իրանը և Թուրքիան տարբեր համաշխարհային և տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհին վերաբերող հարցերում պատասխանատու և համագործակցային մոտեցում ունեն, ինչն օգնել է տարածաշրջանային հարցերը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելուն», - ասել է Ռոհանին։

ՆԱՏՕ-ի անդամ Թորքիան ձգտում է կառուցողական հարաբերություններ պահպանել Իրանի հետ, քանի որ Էրդողանի կառավարությունը փորձում է ուժեղացնել տարածաշրջանում երկրի ազդեցությունն ու նվազագույնի հասցնել Թուրքիայի անվտանգության սպառնալիքներն այնպիսի երկրներում, ինչպիսին Իրաքն ու Սիրիան են։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը երկու երկրների հարաբերությունները որակել է «ջերմ» և «զարգացող»։ Նա բարձր է գնահատել ռազմավարական կապերն ու համագործակցությունը զարգացնելուն և խորացնելուն ուղղված Ռոհանիի ջանքերը՝ շեշտելով այն պահպանելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին