copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:46 21-07-2021

Կիպրոսում մինչև հուլիսի 31-ը գործելու են կովիդի անձնագրեր

Կիպրոսում հուլիսի 20-31-ը գործելու են կովիդի անձնագրեր: Դրանք պահանջվում են մի շարք հասարակական վայրեր այցելելու համար, ընդ որում՝ պահանջվում են և՛ զբոսաշրջիկներից, և՛ տեղի բնակիչներից: Առողջապահության նախարարության համապատասխան հրամանը հրապարակվել է Կիպրոսի պետական ​​pio.gov.cy կայքում:

Փաստաթղթի համաձայն՝ ռեստորաններ, առևտրի կենտրոններ, գիշերային ակումբներ, թատրոններ և կինոթատրոններ, տոնավաճառներ և զբոսանավեր այցելելու համար կիպրացիներին անհրաժեշտ է SafePass, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ CyprusFlightPass համանման փաստաթուղթ: Փաստաթուղթ է անհրաժեշտ նաև հյուրանոցում իջևանելու համար:

CyprusFlightPass կարիք չկա ներկայացնելու այգիներ, հրապարակներ, լողափեր, բացօթյա էքսկուրսիաներ, խնջույքի տարածքներ, ինչպես նաև դեղատուն, խանութ կամ մթերային կրպակ այցելելու համար:

Խախտողներին սպառնում է մինչև 300 եվրո տուգանք: CyprusFlightPass-ի առկայությունը կարող են ստուգել ոստիկանության աշխատակիցները, պետական ​​հաստատությունների և մասնավոր ընկերությունների ու հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև իշխանությունների կողմից լիազորված հատուկ հրահանգիչները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ