Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:07 20-07-2021

Սևանա լճի մակարդակն իջնում է

Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը տեսանելի է Սևանա լճի էկոհամակարգի վրա: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նվազել են դեպի լիճ գետային հոսքերի ծավալները, ավելացել է գոլորշիացումը, լիճը ծաղկում է, մակարդակը՝ օրեցօր իջնում: 2021թ. հունվարի 8-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,52 մ, այնուհետև լճի մակարդակը բարձրացավ մինչև 1900.91 մ նիշը, ապա սկսեց իջնել: Արդեն իջել է 16 սմ-ով: 2021թ. հուլիսի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,75 մ, ինչը 2020թ. նույն օրվա ցուցանիշի համեմատ ցածր է 3 սմ-ով (1900,78 մ), իսկ 2019թ. հուլիսի 19-ի համեմատ՝ 6 սմ-ով (1900,81 մ): Լճի մակարդակն ավելի ցածր է նախորդ 2 տարիների համեմատ, չնայած նրան, որ ջրառից շատ ջուր է ներհոսել Սևանա լիճ: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 129,686 միլիոն խմ ջուր: Իսկ մայիսի 25-ից մեկնարկած ոռոգման համար լճից բաց է թողնվել 119,182 միլիոն խմ ջուր:

Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգային վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված է տարեկան լճի մակարդակը բարձրացնել մոտ 21,6 սմ-ով: Անգամ հաշվարկներ էին արվել, որոնք նախանշում էին 30 տարվա ընթացքում Սևանի ջրի ծավալն ավելացնել շուրջ 8,8 մլրդ մ3-ով, ինչը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ՝ մինչև 2030թ-ը 1903,5 մ բարձրացմանը: Սակայն մենք դեռ չենք կարողանում հասնել 1901 մ նիշի:

Նշենք, որ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի համաձայն՝ 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա: Գնահատվել է նաև Սևանա լճից գոլորշիացումը՝ կապված տեղումների, ջերմաստիճանի փոփոխությամբ: Համաձայն գնահատականների՝ 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել