copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:57 19-07-2021

Թուրքիան սիրիացի վարձկաններին սեպտեմբերին կտեղափոխի Աֆղանստան. թուրք լրագրող

Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը: Թուրքական «Artı gerçek» ալիքով հեռարձակվող հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված Թաշթեքինը տեղեկացրել է, որ սիրիական շրջանակներից արդեն լուրեր են հասնում սեպտեմբերին վարձկաններին Քաբուլ տեղափոխելու մասին:

«Պնդումների համաձայն՝ սիրիացի զինյալներին որպես աշխատակից գրանցելու են թուրքական անվտանգության մասնավոր ընկերություններում: Եթե համաձայնությունը (Քաբուլի օդանավակայանի պահպանության) իրականություն դառնա, ապա նրանց սեպտեմբեր ամսից սկսած կտեղափոխեն Աֆղանստան: MİT-ը (Թուրքիայի հետախուզական ծառայություն) Քիլիսի շրջանում 6 սիրիական զինված խմբավորման հետ հանդիպումներ է անցկացրել ու հանձնարարել, որ նախապատրաստվեն առաջին փուլում 2000 զինյալի տեղափոխությանը: Վարձատրության մասին համաձայնություն կա»,- ասել է Թաշթեքինը:

Վերջինս նշել է, որ այս խոսակցությունները դեռ պնդումներ են, և փոքր-ինչ վաղ է դրանց մասին խոսելը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Լիբիայի դեպքում էլ սկզբում հերքեցին զինյալներ տեղափոխելու մասին լուրերը, բայց հետո պարզվեց՝ հակառակն է:

Թաշթեքինը նաև խոսել է Աֆղանստան վարձկան զինյալներ տեղափոխելու հարցում Անկարայի դրդապատճառների մասին՝ ասելով. «Թուրքական ռազմական ներկայությունն այնտեղ (Աֆղանստանում) հասնում է 600 զինվորի: Օդանավակայանը Թուրքիան արդեն 4-5 տարի կառավարում է: Ընդ որում, ավելի շատ ոչ թե պահպանություն է իրականացնում, այլ աշխատեցնում է: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ նոր համալրում չի լինելու: Եթե նոր համալրում չլինի, ապա այս մեծ օպերացիան ինչպե՞ս են իրագործելու: Ահա այստեղ է, որ մարդկանց ուղեղում հայտնվում է զինյալներ տեղափոխելու միտքը: Դրա գումարն էլ ցանկանում են ՆԱՏՕ-ից վերցնել»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի