Արտաքին 4 տարի առաջ - 10:13 18-07-2021

Ջրհեղեղն սպառնում է Հարավային Գերմանիային․ ԶԼՄ-ներ

Ջրհեղեղն սպառնում է հարավարևելյան Գերմանիային։ Այս մասին գրում է FOCUS Online-ը՝ վկայակոչելով փորձագետների կարծիքները:

Փորձագետները կարծում են, որ հուլիսի 18-ի գիշերը Բերխտեսգադեներ Ահե, Թրաուն և Տիրոլեր Աահեն գետերում ջրի մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ: Այս պահին որոշ բնակավայրերում ջուրը հասել է մի շարք տների: Մինչդեռ Բերխտեսգադեներ Ահեում ջրի մակարդակն արդեն 1,5 մ բարձր է, քան կանխատեսվել էր ավելի վաղ:

Այս շաբաթվա սկզբին Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել բնական աղետ, որը երկուշաբթի օրը Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում սկսվել էր անձրևներով, ինչը հանգեցրել էր ուժեղ ջրհեղեղի: Տեղատարափ անձրևների պատճառով Հռենոսի վտակները՝ Արը և Մոզելը, ինչպես նաև փոքր գետեր Կիելը, Էրֆտը, Սաուերը, Պրյումը և Նիմսը ափերից դուրս են եկել: Գերմանիայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 143 մարդ:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել