copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:49 17-07-2021

Լիբանանի հյուսիսում ոստիկանության հետ բախումների հետևանքով ավելի քան 15 մարդ է տուժել

Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլի քաղաքում, ուրբաթ օրը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, երկու կողմերից ավելի քան 15 մարդ է տուժել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքի շտապօգնության բաժանմունքից:

«Այս պահին ցուցարարների և բանակի միջև բախումների հետևանքով կա շուրջ 15 վիրավոր, որոնցից 10-ը զինվորականներ են, նրանց հոսպիտալացրել են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Լիբանանյան քաղաքներում անկարգությունները վերսկսվել են հինգշաբթի՝ վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնանկության մասին հայտարարությունից հետո, որի ֆոնին տեղի ունեցավ ազգային արժույթի հերթական կտրուկ անկումը:

Հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ, արգելափակել ճանապարհները՝ պահանջելով տնտեսական բարեփոխումներ և բնակչության կենսապայմանների կայունացում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում