copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:46 16-07-2021

«Խրամատներ են փորում». Վրաստանում մեղադրել են ՌԴ-ին ագրեսիայի նախապատրաստման համար

Վրացական, այսպես կոչված, «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման ներկայացուցիչ Դավիթ Կացարավան հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ «ռուս զավթիչները» իբր պատրաստվում են Վրաստանի դեմ ագրեսիայի:

Կացարավայի խոսքով, որը փոխանցում է «Գրուզիա online»-ը, Ցախվլի և Չորչանա գյուղերին հարակից անտառի մոտակայքում «ռուս օկուպանտները» սկսել են փորել տանկային խրամատներ:

Վրացական շարժման ներկայացուցչի խոսքով, ինքը ռուսներին տեսել է Կոդա գյուղի մոտ գտնվող անտառից ոչ հեռու՝ Թբիլիսի տանող մայրուղուց մի քանի մետր հեռավորության վրա: Այնտեղ, ինչպես պնդում է Կացարավան, կահավորված է ծանր ռազմական տեխնիկայի համար կայանատեղի:

«Այդ խրամատները գտնվում են հենց օկուպացիայի գծի մոտ, սա նախապատրաստություն է, և այդ խրամատներում կտեղակայվի ծանր տեխնիկա»,- ասում է Կացարավան:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ