copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:27 16-07-2021

Ինքնիշխանության և պետության մասին մտածող ղեկավարը չէր ընկնի իր դեմ դուրս եկածների հետևից. Հրապարակ

«Երբ տարբեր տեղեկություններ համադրում ես, ակնհայտ է դառնում, որ նոր զարգացումները մեր տարածաշրջանում երկար չեն սպասեցնի։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը կարծես ինչ-որ տեղ է շտապում՝ օրական մի քանի հանդիպում ունենալով տարբեր անձանց հետ, հաղորդագրություններ տարածելով և աշխատանքի իմիտացիա ստեղծելով։

Մյուս կողմից՝ օտար պետությունների կողմից էլ հետաքրքրության աճ կա․ դեսպաններ են այցելում Փաշինյանին, դրսից ենք հյուրեր ունենում, տարբեր մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռախոսային շփումներ։ Եվ երրորդ ցուցիչն ադրբեջանական կողմի նկատելի ակտիվացումն է․ սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններ Ադրբեջանի նախագահի կողմից, թե՝ Զանգեզուրը մերն է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, թե՝ հայերը կրակում են։ Ադրբեջանի ակտիվ քայլերը՝ գրաված տարածքներում ներդրումներ ապահովելու, Շուշի այցելություններ կազմակերպելու, թուրք-ադրբեջանական մեծադղորդ ծրագրերի ու դրանց մասին հռչակագրեր ընդունելու հետ կապված։

Եվ երբ այս խայտաբղետ տեղեկատվության հետ համադրում ես Սյունիքում ծավալվող իրադարձությունները և Սյունիքի համայնքապետերի հանդեպ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բարբարոս հաշվեհարդարը, հասկանում ես, որ իրադարձությունների զարգացումը հօգուտ մեր պետության, հօգուտ մեր ազգի ու մեր պետականության գոյատևման չի ընթանում, որքան էլ որ վարչապետ Փաշինյանն իր խոսքում հերթական «լապշան կախի մեր ականջներից», թե պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը։ Ինքնիշխանության և պետության մասին մտածող ղեկավարը մանր հաշվեհարդարով, վրեժի ծարավը հագեցնելով, ընդդիմությանը պատժելով չէր զբաղվի և չէր ընկնի իր դեմ դուրս եկած համայնքապետերի հետևից։ Դա ո՛չ նորմալ մարդուն է վայել, ո՛չ տղամարդուն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը