copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:42 14-07-2021

Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ. Ալիև

Interfax.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղի պատերազմում սպանվածների ու հաշմանդամ դարձածների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու արարողության ժամանակ հայտնել է, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն պատերազմի:

«Ես բազմիցս հայտարարել եմ, և հիմա ուզում եմ դա կրկնել: Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի: Ինձ տեղեկություն է հասնում, որ կրկին խոսակցություններ են գնացել այն մասին, թե իբր հարցը չի գտել իր լուծումը, հակամարտությունը լուծված չէ։ Սա շատ սխալ և ռիսկային ուղի է», - ասել է Ալիևը:

լիևն ասել է, որ ադրբեջանական զինուժը վերականգնել է «երկրի տարածքային ամբողջականությունը և վերահսկողություն սահմանել Հայաստանի հետ սահմանին»:

«Եթե նրանք կարծում են, որ հակամարտությունը չի լուծվել, ապա թող ասեն, թե էլ ինչ պետք է լուծել: Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում նման տարածքային միավոր գոյություն չունի: Ուստի այս արտահայտությունը չպետք է օգտագործվի։ Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել