copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:57 14-07-2021

Դավիթ Գյուրջինյանին հրահանգել են աշխատել և կոծկել են քրեական գործը

Օրագիր.news-ի տեղեկություններով, օրերս խորհրդակցություն է տեղի ունեցել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Խորհրդակցության հիմնական թեման եղել է այն, որ մամուլում գնալով ավելանում են Լեզվի կոմիտեի անգործությունից դժգոհությունները, և որ Դավիթ Գյուրջինյանի առաջնահերթ խնդիրն է ակտիվացնել և հանրությանը ցույց տալ Կոմիտեի աշխատանքը։

Դ.Գյուրջինյանն իր ղեկավարությանը հակադարձել է, որ իր աշխատելու հնարավորությունները խիստ սահմանափակված են, քանի որ նախ՝ Սամվել Կարաբեկյանն անընդհատ միջամտում է Կոմիտեի աշխատանքներին, օրինակ՝ իր նախկին տեղակալին՝ արաբագետ Մարատ Յավրումյանին, նշանակել է տվել Ս.Կարաբեկյանը։ Երկրորդ՝ որ ինքը չի կարող Կոմիտեի ամբողջ գործն անել, քանի որ աշխատակիցները լավ չեն աշխատում, և մանավանդ Մ. Յավրումյանի հետ կապված ներքին բախումից հետո ինքը վստահության պակաս ունի։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տրամաբանական է համարել Դ. Գյուրջինյանի տրտուջները և թույլ է տվել, որ իր ցանկությամբ տեղակալ ընտրի։ Նշենք, որ մարտից այդ հաստիքը թափուր է։

Ինչ վերաբերում է Լեզվի կոմիտեի աշխատակազմին, որոշվել է քիչ-քիչ ազատվել աշխատակիցներից, որ հնարավոր լինի խուսափել աղմուկից։

Նշենք նաև, որ անցած տարեվերջին Լեզվի կոմիտեում լուրջ խնդիր էր եղել. Աշխատակիցները Դ.Գյուրջինյանից պարզաբանում էին պահանջել, թե ինչու իրենք 2018-ից հետո պարգևավճար չեն ստանում։ Մի քանի օրվա ծանր զրույցներից հետո Դավիթ Գյուրջինյանի տեղակալը՝ Մ. Յավրումյանը, արձակուրդ էր վերցրել և հետո արձակուրդից չէր վերադարձել աշխատանքի։ Դ. Գյուրջինյանն էլ աշխատակիցներին ակնարկել էր, թե Մ. Յավրումյանի հեռացումը պայմանավորված է պարգևավճարների յուրացմամբ, բայց քանի որ նա Սամվել Կարաբեկյանի սիրելին է և ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ընկերը, ապա պետք է բավարարվել լուռ հեռացմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին