copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:38 14-07-2021

Փորձագետը բացատրել է, թե ինչ սպառնալիք է իրենից ներկայացնում Քաբուլի օդանավակայանը լքելու Թուրքիայի մերժումը

Անկարան ակտիվորեն դիրքեր է զբաղեցնում աֆղանական շախմատի խաղատախտակի վրա: Թուրքական նոր ՀՕՊ համակարգերը տեղակայվել են Քաբուլի օդանավակայանում. սա տարածաշրջանում թուրքական էքսպանսիայի առաջին քայլն է: Այս մասին հաղորդում է Anna-News տելեգրամյան ալիքը: Միաժամանակ թալիբները, որոնք ակտիվորեն հարձակվում են կառավարական ուժերի վրա, բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունն իրենց երկրում:

Դեռևս հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո պահպանել ռազմական զորակազմն Աֆղանստանում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում: Թուրքիայի նախագահի և Պենտագոնի բանակցություններից հետո՝ հուլիսի 10-ին, Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Քաբուլի օդանավակայանի անվտանգության վերաբերյալ:

Ըստ BBC-ի՝ Աֆղանստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտի պահպանության համար Թուրքիան այնտեղ է ուղարկել անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: Հուլիսի 11-ին Աֆղանստանի անվտանգության կառավարման ներկայացուցիչ Աջմալ Օմար Շինվարին հայտնել է, որ Աֆղանստանի բանակն ակտիվացրել է թուրքական նոր ՀՕՊ համակարգերը Քաբուլի օդանավակայանում:

Ռազմական փորձագետ Յուրի Լյամինը մեկնաբանել է, թե հավանական է արդյոք, որ Թուրքիան պայմանավորվածություն ձեռք բերի «Թալիբանի» հետ Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության շուրջ:

«Դա լուրջ հարց է: Թալիբները կտրականապես դեմ են իրենց երկրում ցանկացած օտարերկրյա զորքի ներկայությանը: Ամերիկացիներն անցյալ տարի թալիբների հետ կնքած խաղաղության համաձայնագրում խոստացել են ոչ միայն դուրս բերել իրենց զորքերը, այլև նպաստել Աֆղանստանում գտնվող իրենց դաշնակիցների զորքերի դուրսբերմանը: Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է, ուստի թալիբները կտրականապես դեմ են նրանց ներկայությանը: Նրանք կարծում են, որ եթե թուրքական զորքերը չլքեն աֆղանական տարածքները, ապա դա օկուպացիա կլինի: Սա նշանակում է, որ թալիբներն իրենց իրավունք են վերապահում դիմադրելու»,- նշել է ռազմական փորձագետը:

Թալիբները կրկին կոշտ հայտարարություն են արել այն մասին, որ թուրքական զորքերը պետք է լքեն օդանավակայանը: Ըստ Լյամինի՝ որքան երկար մնան այնտեղ թուրքական բանակի ներկայացուցիչները, այնքան կմեծանա զինված բախումների վտանգը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից