copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:07 13-07-2021

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում չի քննարկվում COVID-19-ի դեմ գերմանացիների համար պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է Die Welt-ը:

«Մենք չենք պատրաստվում գնալ այդ ճանապարհով»,- ընդգծել է Մերկելը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում պարտադիր պատվաստումների սահմանումը, ինչի մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ իր նախնական ռազմավարությանը՝ գովազդել COVID-19-ի դեմ ընդհանուր պատվաստման առավելությունները:

«Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ավելի ազատ կդառնանք մենք: Պատվաստումը պաշտպանում է ոչ միայն ձեզ, այլև նրանց, ովքեր մտերիմ են ձեզ, և ում դուք սիրում եք»,- ընդգծել է Մերկելը:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ չի համարում աշնանը նոր լոկդաուն մտցնել կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքի ֆոնին՝ հիշեցնելով հիգիենայի կանոնների պարտադիր պահպանումը, քաղաքացիների ժամանակին թեստավորումը և անձնական պաշտպանիչ միջոցների կրումը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել