copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:28 10-07-2021

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցել են «Վիեննայի էներգետիկ ֆորումին»․ ԿԳՄՍՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են «Վիեննայի էներգետիկ ֆորում-2021»-ին (ՎԷՀ), որը հուլիսի 5-7-ն անցկացվել է առցանց ձևաչափով:

ՎԷՀ-ի նպատակն է նպաստել տարբեր ոլորտների ներկայացուցիչների և շահառուների երկխոսությանը՝ միտված կայուն էներգետիկայի բնագավառում բազմակողմանի զարգացմանը և արտադրական ներուժի մեծացմանը։ Առաջնորդվելով «Վայր, որտեղ գործողությունները հանդիպում են հավակնությունների» նշանաբանով՝ ֆորումն առաջին վիրտուալ նախագիծն է, որտեղ այլ ձևաչափով քննարկվում են էներգետիկ հիմնախնդիրները։ Այս տարվա վեհաժողովում ներգրավված էին շահագրգիռ կողմերն ու փորձագետները՝ էներգետիկայի ոլորտում կայուն զարգացմանը նպաստող առանցքային թեմաների ուսումնասիրման և քննարկման համար:

Համաժողովը բաղկացած էր երեք հիմնական փուլերից՝ լիագումար նիստ, քննարկումներ և հմտությունների զարգացման մաս: Լիագումար նիստի ընթացքում փորձագետները և երիտասարդության ներկայացուցիչները քննարկել են հմտությունների զարգացման և էներգետիկ ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ հարցեր: Քննարկումների հատվածում անցկացվել են ինտերակտիվ, ոչ պաշտոնական քննարկումներ, իսկ հմտությունների զարգացման փուլում մասնակիցները ստացել են գործնական խորհուրդներ, ինչպես նաև ծանոթացել լավագույն փորձի օրինակների:

ՀԱՊՀ ուսանողները էներգետիկ ֆորումի շրջանակում ակտիվորեն մասնակցել են առցանց միջոցառումների և քննարկումների, ինչպես նաև աշխատանքային հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվել են ոլորտի առանցքային հարցեր, ներկայացվել նախագծեր և մինչև 2030 թվականը կայուն զարգացման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։

Ֆորումի փակման օրը Պոլիտեխնիկի ուսանողները ցուցադրել են հոլովակ, որը ներկայացնում էր Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը և առցանց ցուցահանդեսի ձևաչափով շնորհանդես՝ ինստիտուտի լաբորատոր սարքավորումների վերաբերյալ։

Նշենք, որ տարին երկու անգամ Վիեննայի էներգետիկ համաժողովը կազմակերպում են Ավստրիայի եվրոպական և միջազգային գործերի դաշնային նախարարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը և Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ