Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:12 09-07-2021

Բայդենը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Սպիտակ տունը:

«Ղեկավարները բարձր են գնահատել իրենց թիմերի համատեղ աշխատանքը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո, ինչը հանգեցրել է Սիրիային անդրսահմանային հումանիտար օգնությունը վերսկսելու միաձայն որոշմանը», - ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ:

Նախագահները խոսել են նաև կիբերանվտանգության մասին: Բայդենը Պուտինին կոչ է արել քայլեր ձեռնարկել կիբերհանցագործների դեմ:

Բայդենը, նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու համար:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ