Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:35 08-07-2021

Շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանվում են

«Այն շրջիկ առևտուրը, որն այսօր կա մայրաքաղաքում, անթույլատրելի է: Ես ևս մեկ անգամ խնդրում նաև զգուշացնում եմ մեր տնտեսվարողներին, որ այս ձևով չի մնալու, եթե մարդիկ կան, ովքեր ցանկանում են մեծ ներդրումներ անել և մտածում են, որ այս կերպ է մնալու, վստահեցնում եմ՝ փոփոխություն է լինելու և այս ոլորտը կարգավորվելու է»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Շրջիկ առևտուր, թե կրպակներ անիվների վրա: Տարիներ շարունակ խնդիրն արդիական էր հատկապես մայրաքաղաքի կենտրոնական ու բանուկ փողոցներում: Նախատեսվածի համաձայն՝ ոլորտը այս տարեսկզբից ստացավ օրինական կարգավորում:

«Օրենքը սկսել է գործել նաև սանկցիաների առումով, այսինքն` այն անձինք, ովքեր կդրսևորեն իրավախախտ վարքագիծ, շրջիկ ավտոմեքենաները կկայանեն ոչ սահմանված վայրերում և գործունեությունը կկազմակերպեն օրենքի խախտմամբ, միանշանակ լինելու են այսպիսի հետևանքներ. տարհանվելու են, վարչական պատասխանատվություն, տուգանքներ, բավականին ֆինանսական պարտավորություններ են առաջանում: Մեր քաղաքացիներին բազմիցս հորդորել ենք և այսօր էլ նույնպես խնդրում և հորդորում ենք, որպեսզի իրենք ապօրինի որևէ գործունեություն շրջիկ առևտրի կետերի միջոցով չիրականացնեն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի համար քաղաքի ավագանին, ի կատարումն ԱԺ ընդունած օրենքի, հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։

«Ամբողջ Երևանում տրված է 52 վայր, հետագայում նախատեսում ենք ավելացնել այդ վայրերը և հնարավորություն տալ քաղաքի ավելի նպաստավոր վայրերում իրականացնել այդ գործունեությունը: Օրինական աշխատող տնտեսվարողների համար բոլոր մատչելի պայմանները կստեղծենք: Ընդհուպ ստեղծել ենք էլեկտրոնային ամրագրման համակարգ, որն առաջադեմներից է և նախկին ԱՊՀ երկրներում որևիցե տեղ չկա, բյուրոկրատիա, քաշքշուք գոյություն չունի: Մարդկանց համար ամենահեշտ պայմաններն են ստեղծված, որպեսզի նվազագույն միջոցներով մեկ անգամ ստանան թույլտվություն և ամբողջ տարվա ընթացքում բացառապես էլեկտրոնային կարգով ամրագրեն իրենց առևտրի վայրերը»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:

Չնայած նախազգուշացումներին ու քաղաքապետարանի հորդորներին՝ որոշ տնտեսվարողներ շարունակում են խախտել օրենքն ու գործունեություն ծավալել ոչ սահմանված վայրերում: Այս դեպում քաղաքապետարանի մոտեցումը հստակ է: Շրջիկ առևտրի չգրանցված կցորդներն այս օրերին ինտենսիվ կերպով ապամոնտաժվում են: Օրինախախտների կողքին, սակայն, կան տնտեսվարողներ, ովքեր սեփական ուժերով ու միջոցներով են հեռացնում իրենց շարժական կետերը:

«Տուգանքն առաջին անգամ նախատեսված է 100 հազար դրամ, երկրորդ անգամ՝ 500 հազար դրամ, դրան գումարած 30 հազար դրամ տարհանման արժեքն է և օրական 1000 դրամ՝ ավտոմեքենայի պահպանության արժեքը: Այսինքն՝ բավականին ֆինանսական կորուստներ կունենան իրավախախտում թույլտված անձինք: Շարունակական գործընթաց է լինելու, կանգ չենք առնելու, մինչև գործունեությունը բերենք օրինական դաշտ»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Օրենսդրական բարեփոխումներով առաջ շարժվելու քաղաքային իշխանության նախաձեռնությունները շարունակական են և ընդգրկում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով