copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:07 08-07-2021

Ավանի փոխթաղապետը Փաշինյանին իր պա՞պը, թե՞ հայրն է համարում

Ավանի սկանդալային փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը մշտապես աչքի է ընկել իր ոչ նորմատիվ լեքսիկոնով և ոչ կոռեկտ վարքագծով, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և հանրությանը տեղեկացրել, որ այսուհետև իր աշխատասենյակում կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի լուսանկարը․ «Շնորհակալ եմ, Հայկ Նազարյան ջան, Վարչապետիս նկարը նվիրելու համար»,- գրել է փոխթաղապետը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր խոսում և իր ընտանիքին պատկանող ԶԼՄ-ում գրում էր այս կամ այն պաշտոնյայի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելու վերաբերյալ։ Իշխանափոխությունից հետո էլ պետական մարմիններից հանում էին Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ ասելով, թե այլևս անձի պաշտամունք չպիտի լինի։ Դեռևս 2017 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նույնիսկ ԱԺ-ում մի ամբողջական ելույթ էր նվիրել Սերժ Սարգսյանի դիմանկարի թեմային։

«Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձևը կգտնեմ և այս հարցում լինելու եմ հետևողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որևէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այժմ հարց է առաջանում՝ Փաշինյանը Ավանի փոխթաղապետի հա՞յրն է, թե՞ պապը, որ վերջինս Փաշինյանի նկարը իր աշխատասենյակում փակցրել է՝ քիչ չէ, դեռ մի հատ էլ առանձին գրառմամբ այդ մասին հանրությանն է տեղեկացնում ու մի բան էլ շնորհակալություն հայտնում, որ իրեն նման «թանկարժեք» նվեր են տվել, կամ գուցե Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» է Հայաստանում տառացիորեն դառնում իրականություն, երբ «բոլոր կենդանիներն հավասար են, բայց որոշները ավելի հավասար են»։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
20:03 Իմ հաջողություններն ու երգերը քոնն են, մամ. ինչու է լաց լինում Սիլվա Հակոբյանի մայրիկը
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
19:45 Երևանում բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը․ կան վիրավորներ