copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:48 07-07-2021

Թուրքական հետախուզությունը Ղրղզստանում առևանգել է գյուլենական շարժման ներկայացուցչին

Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի ԱԳՆ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Ինանդին, ըստ թուրքական կողմի, համարվում էր Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։

Ինանդիի կալանավորման լուրը հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեկ կայացած անվտանգության խորհրդի նիստից հետո։

Ղրղզստանում բողոքի ակցիաներ են սկսվել տեղի ունեցածի կապակցությամբ։ Նույնիսկ Ինանդիի հարազատները մեղադրել են երկրի իշխանություններին անգործունեության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան