copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:20 06-07-2021

ՀՅԴ-ն հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին․ ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել

ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո՝ ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի անդամների մամուլի ասուլիսին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հնչեցրել է Գերագույն ժողովի հայտարարությունը։

ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական եւ անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական եւ հետընտական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը

արձանագրում է, որ՝

v Խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տեւական ժամանակ շարունակվող քաղաքական եւ ներհասարակական ճգնաժամը։

v Երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության եւ պետականության համար։

v ԱԺ արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործընկերների հետ ձեւավորեց «Հայաստան» դաշինքը, իր բազմահազար նվիրյալ շարքերով վճռական մասնակցություն ունեցավ ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձավ այս իշխանությունների իրական եւ գլխավոր այլընտրանքը։

v Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների եւ հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։

v Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝

Հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրեւ արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի համագործակցության Հռչակագիրը, կարեւորելով եւ գնահատելով Դաշինքի ձեւավորումը ու շարունակվող սերտ եւ արդյունավետ համագործակցությունը՝ հարգանքի եւ վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։ Հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին։ Վճռականորեն հակազդելու է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված եւ ազգային-հոգեւոր հաստատությունների, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օրվա իշխանությունների քողարկված եւ բացահայտ քայլերին ու գործողություններին։ Գործադրելու է բոլոր ջանքերը հանրային համախմբվածության ամրապնդման, ապազգային, հակապետական դրսեւորումների դեմ ազգային դիմադրական ցանցային շարժում ձեւավորելու ուղղությամբ։ Մշտապես ուշադրության ներքո է պահելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման հարցերը։ Ընդդիմանալու է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խզում առաջացնելու եւ պառակտում սերմանելու, կայացած ավանդական կառույցների դերակատարության նսեմացման փորձերին։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ մեր հայրենակիցներին՝ շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից