copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:47 05-07-2021

Կայացել է Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Երեկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը:

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» խորագիրը կրող համերգով, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին:

Ծրագրում հնչել են Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործություններից: Համերգի շրջանակում կայացել է նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, որը շնորհավորել է ստեղծագործական այդ նշանակալի իրադարձության կապակցությամբ և մեկ բառով այն բնորոշել «Հաղթանակ»:

Նշելով, որ այդպիսի հաղթանակները մեզ այսօր շատ են անհրաժեշտ, և դրանք մեզ տանելու են ավելի գլոբալ հաղթանակների, Վահրամ Դումանյանն իր երախտագիտությունն է հայտնել Մաեստրո Մուտիին․

«Միևնույն ժամանակ շնորհակալ և հպարտ ենք, որ Մաեստրո Մուտիի ղեկավարությամբ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության պրեմիերան: Կարող ենք ասել, որ մշակութային տիեզերքում այսօր ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային

համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման

գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր

Ռիկարդո Անտոնիո Մուտին պարգևատրվել է «Բարեկամության շքանշանով»:

«Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգի աջակիցներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Իտալիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ