copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:15 05-07-2021

Թբիլիսիում ԼԳԲՏ-ի հակառակորդները փակել են կենտրոնական Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում ԼԳԲՏ-ի հակառակորդները փակել են կենտրոնական Ռուսթավելի պողոտան, որտեղ երկուշաբթի նախատեսվում էր անցկացնել «Արժանապատվության երթ»՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սկզբում հակաակցիան տեղի է ունեցել պողոտայում գտնվող տաճարի դիմաց: Այնուհետև այն տեղափոխվել է դեպի Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակ, մասնակիցները շտապել են քանդել այնտեղ տեղադրված ընդդիմության վրանները՝ ասելով, որ այսօր նրանք ելույթ կունենան խորհրդարանի շենքի դիմաց:

Տեղում աշխատում են ոստիկանության ջոկատները: Արմատականները ագրեսիվ են տրամադրված, այդ թվում նաև ներկա գտնվող լրագրողների նկատմամբ: Պողոտայում ավտոմեքենաների երթևեկությունը կաթվածահար է:

«Արժանապատվության երթը» նախատեսվում էր անցկացնել պողոտայում՝ երկուշաբթի, Մոսկվայի ժամանակով 17:00-ին:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան