copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:39 03-07-2021

Հրդեհ Բյուրեղավան քաղաքում․ ԱԻՆ

Հուլիսի 3-ին՝ ժամը 11։13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հարոյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող «Բելգլաս» ապակիների արտադրամասում վառարանից տեղի է ունեցել ապակու հումքի արտահոսք (մոտ 135 տ) դեպի նկուղ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 14։58-ին։ Նկուղային հարկում այրվել են 9 էլեկտրական վահանակ, 20 օդափոխման համակարգի շարժիչ, բեռնափոխադրման ժապավեն (մոտ 300 մ) և էլեկտրական մալուխ (մոտ 10000 գմ):

Հրշեջ-փրկարարները մինչև ժամը 19:09-ը տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառարանում մնացած հումքի (մոտ 15 տ) ամբողջական դատարկումը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում