Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:00 03-07-2021

Վայոց ձորի ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հուլիսի 2-ին Վայոց ձորի մարզային վարչության և ՀՀ ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի:

Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ անտառապահներից մեկը:

Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

«Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել