Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:45 29-03-2026

Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է ծայրաստիճան լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայ հասարակությունը արդեն 8 տարի է պահվում է ծայրաստիճան լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում:

Ատելության, թույնի, բռնության, «ընդդիմությանը շինելու», «բորդյուրներին պառկեցնելու», հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները պղծելու, պատերազմի ահով կերակրելու, խոսքի համար մարդկանց հետապնդելու, լայքի համար աշխատանքից ազատելու այս 8 տարիների արշավը հասել է իր գագաթնակետին:
Ոչ ոք չունի մեղավորության այն չափը, որն ունի այս արշավը սկսած և հասարակությանը սև ու սպիտակի բաժանած իշխանությունը:

Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է, որ նա «սիրում» է միայն յուրայիններին: Սիրելը չակերտների մեջ, քանի որ այդքան ատելություն ունեցող անձը նույնիսկ փոքր ու նույնիսկ հաշվարկված սեր չի ունենա իր սրտում:

Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է բոլորի իշխանություն»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել