copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:06 02-07-2021

Ճնշումներին ու բռնություններին դիմակայելու միակ միջոցը լրագրողական համայնքի միասնությունն է. Աղասի Ենոքյան

ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ վերջին ամիսներին արձանագրվել են բազմաթիվ բռնություններ և ճնշումներ, մասնավորապես հետհեղափոխական և հետպատերազմյան շրջանում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» զեկույցի տվյալներով՝ 2020թ. երրորդ եռամսյակի ընթացքում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների դեմ դատական հայցերի քանակական աճի միտումը: Դրանց թիվը ճիշտ այնքան է, որքան նախորդ եռամսյակում՝ 22 գործ։ Հայցվորները թե՛ ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներ են կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, թե՛ շարքային քաղաքացիներ։ Գրանցվել են լրագրողների նկատմամբ ճնշումներ ոչ բարեհաճ կամ վիրավորական վերաբերմունքի դրսևորմամբ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, անդրադառնալով թեմային, նշում է, որ մինչև 2018թ. հեղափոխությունը լրատվական դաշտում վիճակն այլ էր. գրանցվել են որակական լուրջ փոփոխություններ. «Եթե դիտարկենք մինչհեղափոխական վիճակն ու հիմա, պետք է փաստել, հիմա վիճակն ավելի է վատացել: Օրինակ, ֆեյք օգտատերերի ի հայտ գալը նորություն է տվյալ ոլորտում: Լրագրողների հանդեպ նախընտրական շրջանում դրսևորած վերաբերմունքը նույնպես նորություն է, նախկինում երբեք նմանօրինակ բաներ իշխանությունները թույլ չեն տվել լրագրողների հանդեպ: Կարծում եմ, որ, այո՛, հետագայում ճնշումներ էլ ավելի կավելանան, դրա համար բոլոր միտումները կան»:

Անդրադառնալով Media.am-ի և Factcheck.ge-ի՝ փաստերի ստուգման գործընթացին՝ նա նշեց կառույցը ստեղծվել է ԶԼՄ-ին ֆինանսապես ճնշելու համար: Սրա դեմ պայքարելու միակ միջոցը լրատվական համայնքի միասնություն է: «Եթե լրատվական դաշտը կուլ գնա ու ենթարկվի այս նշումներին, ճգնաժամն ավելի է խորանալու, պետք է միասնական պայքարել ու արձագանքել բոլոր դեպքերին»,- հավելեց Ենոքյանը:

Նա հավելեց նաև, որ 2021թ. արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի հաղթեու հիմնական գործիքը մարդկանց հիմարացումն էր, իսկ լրատվամիջոցները պետք է այնպես աշխատեն, որ տրամադրեն իրեն հաճելի, իր ռազմավարությանը համընկնող տեղեկատվություն, իսկ նրանք, ովքեր հակառակ տեղեկատվություն են տալիս, ճնշումների կենթարկվեն: «Այդ ճնշումները տարբեր դրսևորումեր ունեն՝ ֆեյք օգտատերերի կողմից հայհոյաննքներից մինչև դատական գործերի հարուցում, մեծ տուգանքներ, անգամ ֆիզիկական բռնություն լրագրողների հանդեպ»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին