copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:05 01-07-2021

Հանրապետությունում մեկնարկել է զորացրման գործընթացը

Զինված ուժերում հուլիսի 1-ին մեկնարկել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 21:00-ը՝ 85-01, 85-02 և 85-03 անվճար հեռախոսահամարներով: