copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:23 30-06-2021

ԵԽ-ն չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը ԵՄ տարածք

Եվրախորհուրդը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար չեղարկվելու են համավարակով պայմանավորված սահմանափակումները ԵՄ և Շենգենյան գոտու տարածք: ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Հայաստանից բացի ցուցակում ներառվել են նաև Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան:

ԵՄ «ապահով» երկրների ցանկը թարմացվում է ամեն շաբաթ՝ կապված տարբեր երկրներում կորոնավիրուսով պայմանավորած էպիդեմիոլոգիական վիճակի հետ:

Ցանկացած որոշման դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հետևել հակահամաճարակային ընդհանուր պահանջներին` կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով:

Ցուցակից դուրս է մնացել Միացյալ Թագավորությունը, քանի որ դրա տարածքում լայնորեն սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին