copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:42 30-06-2021

Թուրքիայում կալանքից ազատ է արձակվել ադրբեջանցի միլիարդատերը

Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել։ Արդյունքում, 2021 թվականի փետրվարին DİTİB նախագահը հրաժարական էր տվել։
Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տեղի վարչական դատարանը հինգ տարբեր հրապարակումների առթիվ Քեսքինի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել։ Խնդրո առարկա հրապարակումները կատարվել են 2015 թվականի մայիսից մինչ օրս՝ Facebook-ում և WhatsApp-ում։
Դրանցից մեկում Քեսքինը հրապարակել էր 1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի դեմ մահափորձ կատարած Մեհմեդ Ալի Աղջայի և Հռոմի Ֆրանցիսկո Պապի նկարը՝ գրելով․ «Պետք չէ զարմանալ, եթե որևէ մեկը կրակի Պապի գլխին»։ Հատկանշական է, որ այդ հրապարակումը կատարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ Ֆրանցիսկո Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ