copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:46 30-06-2021

Կանադայում ռեկորդային շոգը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել

Կանադայում տասնյակ մարդիկ մահացել են ռեկորդային շոգի պատճառով: Բրիտանական Կոլումբիա նահանգում երկու օրվա ընթացքում գրանցվել է հանկարծակի մահվան մոտ 70 դեպք, հայտնում է BBC-ն:

Այս շաբաթ երկրում գրանցվել է ռեկորդային 49.5C ջերմաստիճան: Մինչ այս շաբաթ Կանադայում ջերմաստիճանը երբեք չի գերազանցել 45 աստիճանը:

Մոտակա Բուռնաբի քաղաքում ոստիկանությունը հայտնել է, որ իրենք արձագանքել են «հանկարծակի մահվան» 25 դեպքերի՝ ավելացնելով, որ մահացողների մեծ մասը տարեց մարդիկ են եղել:

«Ենթադրվում է, որ շոգը մահվան դեպքերի մեծ մասին նպաստող գործոն է»,- նշված է գործակալության հայտարարության մեջ:

Բրիտանական Կոլումբիայի բուժաշխատողները կիրակի ջերմության ուժասպառության 107 և ջերմային հարվածի 32 կանչ են ստացել:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը