copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:47 29-06-2021

Ոռոգման ջրի խնդրի շուրջ լուրերին պարզաբանումներ է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահը

Հանրապետության տարբեր մարզերում վերջին օրերին ոռոգման ջրի խնդրի շուրջ լուրերին պարզաբանումներ է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահը: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը հայտնել է` հիմնական օբյեկտիվ պատճառը բնակլիմայական է: Տարին սակավաջուր է եղել, գետերում հունիսին 40-60 տոկոս ջրի նվազում ենք ունեցել, ջրամբարները թերի են լցվել:

Կարեն Սարգսյանը հայտնել է, որ պատճառներից է նաև բարձր ջերմաստիճանը: Օրինակ` այն մշակաբույսերը, որոնց ոռոգման ռեժիմը 10 օրը մեկ պետք է լիներ, եղանակի պատճառով դարձել է 6-7 օր, ինչը ևս լրացուցիչ ջրապահանջարկ է առաջացրել: Ջրային կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը լուծելու համար այլ աղբյուրներից են ջրի համալրում իրականացնում։

Կարեն Սարգսյանը նաև անդրադարձել է ջրի խնդրին Շիրակում: Նա նշել է, որ Շիրակի մարզում բոլորովին այլ խնդիր է, այնտեղ ջրամբարում ունենք բավականին ջուր: Իրենց խնդիրը Կառնուտի ջրամբար ջրալրում իրականացնելն է, որը մենք ավելացրել ենք, որպեսզի հասցնենք Կառնուտի ջրամբար 1.2 խմ-ով ավելի ջուր, սակայն ջրօգտագործողների անփութության պատճառով 1.2 խմ ջուրը տեղ չի հասել: Այնտեղ կառավարման խնդիր կա:

Ընդհանուր առմամբ, երբ ջրի խնդիրը լուծվի, կաթիլային ոռոգման անցնելու դեպքում կունենանք մեծ խնայողություններ և կկարողանանք բարելավել պահանջարկը: Նախագիծ ենք ներկայացրել, որով առաջարկում ենք մինչև 3 հա այն հողակտորները, որոնք կանցնեն կաթիլայինի, 5 տարով կազատվեն ջրի վարձավճարից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը