copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:19 29-06-2021

ԱՀԿ-ն հաղորդել է «դելտա» շտամից մահացության աճի վերաբերյալ տեղեկատվության պակասի մասին

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ այսօր ԱՀԿ-ն տվյալներ չունի «դելտա» շտամից մահացության աճի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ այս շտամը դեռ ուսումնասիրվում է:

«Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակը հայտնաբերվել է ավելի քան 90 երկրներում՝ ներառյալ Ռուսաստանում: Այս տարբերակը արդեն տարածման աճ է գրանցել», - ասել է նա:

Ըստ Վույնովիչի՝ պետք է հիշել, որ հիվանդության ավելի շատ դեպքերը հանգեցնում են ավելի շատ հոսպիտալացման դեպքերի, իսկ դա իր հերթին մեծացնում է բուժաշխատողների և առողջապահական համակարգի բեռը, այս առումով հիվանդների մահվան ռիսկը մեծանում է:

Ավելի վաղ Գամալեյայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գյունցբուրգը հայտարարել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի 90%-ը վերագրվում է հնդկական տեսակին:

Ամբողջ աշխարհում գիտնականները խոսում են SARS-CoV-2 հնդկական շտամի վտանգի մասին, նաև ներառյալ պատվաստվածների համար։ Այս տեսակի վիրուսը ընկալիչներին կապող տիրույթում ունի երկու հիմնական մուտացիա, ինչը երկու-երեք անգամ նվազեցնում է իմունային պաշտպանությունը: Հետագայում հայտնաբերվել է նաև հնդկական շտամի նոր մուտացիա՝ «դելտա պլյուս»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից