copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:58 27-06-2021

«Զարթոնք» կուսակցությունը ահազանգել է պետական ռեսուրսների հաշվին նախընտրական քարոզչություն իրականացնելու մասին

Այսօր ԿԸՀ նիստին Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ կառույցը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ երեք դիմում է ստացել, ևս մեկն էլ ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ:

Դիմումատու ուժերն են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայաստան» դաշինքը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ նախընտրական քարոզչության և քվեարկության ժամանակ տեղ են գտել մի շարք խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա, մասնավորապես, մինչև նախընտրական քարոզչությունը հանրային ծառայողների կարգավիճակ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն էին իրականացնում, նախընտրական քարոզչության ընթացքում հոգեբանական հարկադրանքի մեթոդներ, բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ և ատելություն էին տարածում, քվեարկության օրը ընտրական տեղամասերում կուտակումներ էին, բազմաթիվ կտրոնների վրա բացակայում են լուսանկարներ, արձանագրվել են ուղղոդրված քվեարկության դեպքեր:

Զոհրաբյանը ներկայացված դիմումում առկա է նաև նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված ձերբակալությունների և բերման ենթարկելու դեպքերի մասին, ինչպես նաև բազմաթիվ ընտրատեղամասեր քվեաթերթիկներ հաշվելու ընթացքում հոսանքազրկվել են, քվեաթերթիկների ծրարները թափանցել են և պարզ է դարձել, թե ում օգտին են քվեարկում:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
22:00 Ճգնաժամ ավտոշուկայում. ով և ինչպես է «փոշիացնում» էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները