copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:22 26-06-2021

Հայաստանի պատմության թանգարանը կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով ցուցահանդես

Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:

Հավաքածուն հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին հանգամանալից պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Ցուցահանդեսը կներկայացվի Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք):

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում