copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:41 08-05-2021

Արցախում «Շուշիս» խորագրով ցուցահանդես է բացվել

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

«Արցախպրեսս»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն :

«Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք 1920 թվականին Շուշիի ուսումնական հաստատությունների կողմից տրված հին վկայականների բնօրինակներ, որոնք գրված էին միայն հայերեն և ռուսերեն լեզուներով: 1800 ֊ական թվականների փոստային բացիկներ, որոնց վրա գրված էր բացառապես քաղաքի անվան հայերեն՝ Շուշի տարբերակը: Լուսանկարներ, հին արխիվային պաստառներ՝ Շուշիի ճարտարապետական հուշարձանների մասին: Խոսվում է նաև բնակչության էթնիկական կազմի մասին՝ սկսած 1823 թվականից, մինչև 2015 թվականը: «Հոգևոր Շուշի» պաստառի վրա ներկայացված է Շուշիի եկեղեցիների պատմությունը, «Կրթությունը Շուշիում՝ 19-րդ դար» ցուցապաստառին՝ կրթական հաստատություններում դասավանդվող առարկաների թիվը և լեզուները: Ի դեպ, ցուցանմուշների մեծ մասն առաջին անգամ է ներկայացված ցուցադրության»,- մանրամասնել է Մեսրոպ Մաշտոցի համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հ. Ավանեսովը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը, որից հետո բոլոր ցուցանմուշները կտեղադրվեն Մեսրոպ Մաշտոց համալսարանի պաշտոնական կայք֊ էջում: Տեղադրված կլինեն նաև օբյեկտիվ թվայնացված գրքեր, տեղեկատվական փաստաթղթեր, թերթեր, ամսագրեր և այլ կարևոր նյութեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի