copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:42 26-06-2021

Ադրբեջանական և հայկական հաշտեցումը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում. Ռումինիայի ԱԳ նախարար

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:

Ամփոփելով Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած այցերը՝ նա ընդգծեց, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից Արևելյան գործընկերության երկրներ կատարած առաջին համատեղ այցն է ՝ լիազորված Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից.«Կարծում եմ՝ սա հաջողված փորձ էր»:

Նա նշեց, որ երեք մայրաքաղաքներում էլ առարկայական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել բարձր ղեկավարության հետ:

«Մենք պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած դիմումի պարագայում աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն և տևական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջև հաշտեցման կարևորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի»,- հայտարարեց Ռումինիայի ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը

Ձեզ գուցե հետաքրքրի