copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:45 25-06-2021

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ

Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։ ՀՀ երկրորդ նախագահը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։

Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։ Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի