Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:26 25-06-2021

Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման թեմային:

Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են, և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:

Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:

«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,- ասել է Կուրցը:

Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու են Թուրքիայի ու Եվրամիության միջև Մաքսային միության համաձայնագրի և միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել