Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:39 25-06-2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի

Հունիսի 24-ին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սեդրակ Բարսեղյանին 2021 թվականի հունիսի 25-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»։

Մհեր Գրիգորյանի հաջորդ իսկ որոշմամբ, Բարսեղյանը գործուղվել է ԱՄՆ․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝

1. Սիրաքյուսի համալսարանի հանրային կառավարման և քաղաքացիության Մաքսուելլի դպրոցի հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Սեդրակ Բարսեղյանին 2021 թվականի հունիսի 28-ից մինչև 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ առանց աշխատավարձի պահպանման գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»։

Նշենք, որ Սեդրակ Վարդանյանը շուրջ 8 տարի է, ինչ աշխատում է Կառավարությունում․

2007-2011թթ.-«Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ` հաշվառող, վերահսկիչ

2011-2013թթ.-ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
2013 մայիս-հոկտեմբեր-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական
2013 -2016թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական
2016թ. փետրվար-հուլիս – ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2016թ. հուլիս-սեպտեմբեր – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական
2016 թ. սեպտեմբերի 20 – 2017 թ. փետրվարի 2՝ ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար
2017-2018 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
2018-2021 թթ. – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
2021 թ. հունիսի 25-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ