copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:32 24-06-2021

Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել:

Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հայկական եկեղեցու ներսում և շրջակայքում տեղի բնակիչները չոր խոտ են թափել:

Յըլմազի խոսքով՝ տեղի զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու նպատակով, անհրաժեշտ է վերականգնել եկեղեցին:

Թաղապետը նաև հայտնել է, որ թեև քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները հաճախակիորեն հսկում են եկեղեցին, սակայն նրանց չի հաջողվում վերահսկել գանձագողերի գործունեությունը, քանի որ վերջիններս ամեն կերպ միջոցներ են գտնում կառույցին վնաս հասցնելու համար:

Նա հույս է հայտնել, որ եթե սկսվեն եկեղեցու վերականգնման աշխատանքները, հնարավոր կլինի խոչընդոտել գանձագողերի գործունեությունը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության իրավասուները տեղեկացրել են, որ չեն կարող եկեղեցին վերանորոգել, քանի որ այն մասնավոր սեփականության կարգավիճակ ունի։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում