Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:14 24-06-2021

ԱՄՆ-ում կայացել է Կապիտոլիումի գրոհի գործով առաջին դատավճիռը. լրատվամիջոցներ

Միացյալ Նահանգների դատարանն այս տարվա հունվարին Կոնգրեսի շենքի վրա կատարված գրոհի գործի վերաբերյալ կայացրել է առաջին վճիռը, հայտնում է Huffington Post-ը:

Ինդիանա նահանգի բնակիչ Աննա Մորգան-Լլոյդը երեք տարվա պայմանական պատիժ է ստացել, պատիժը կրելիս արգելվում է զենք ունենալ: Բացի դրանից՝ 49-ամյա կինը ստիպված է լինելու վճարել 500 ԱՄՆ դոլարի տուգանք և 120 ժամ հասարակական աշխատանք կատարել:

«Ես պարզապես ուզում եմ ներողություն խնդրել դատարանից, ամերիկացի ժողովրդից և իմ ընտանիքից»,- ասել է Մորգան-Լլոյդը:

Նա նշել է, որ եկել էր Կապիտոլիում՝ իր աջակցությունը ցույց տալու Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն չէր պատկերացնում, որ այդ ամենը վերածվելու է բռնության:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար