copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:27 23-06-2021

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում․ ԱԻՆ

Հունիսի 23-ին՝ ժամը 07։57-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 17։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Երևանի քաղաքապետարանի 2 ջրատար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ