copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:50 05-06-2021

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Երախտագիտություն հայտնելով միության ազգանվեր գործունեության համար՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում ընդգծել է Արցախում իրականացված և ընթացքում գտնվող բազմաթիվ ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առաջացած սոցիալ-տնտեսական ու հոգեբանական խնդիրներին, և դրանց հաղթահարման ճանապարհին աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերված և ակնկալվող ջանքերին:

Պերճ Սեդրակյանն իր խոսքում նշել է, որ չնայած 2020 թվականի պատերազմի հետևանքները բացասական առումով մեծապես ազդել են սփյուռքահայության տրամադրությունների վրա, բայց Արցախում ապրող հայրենակիցներին նեցուկ կանգնելու և ստեղծված ծանր իրավիճակը միասնաբար հաղթահարելու գիտակցումն առկա է։ Եվ ՀԲԸՄ-ն ևս պատրաստ է իր կարևոր ներդրումն ունենալու:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են օրախնդիր համարվող մի շարք ծրագրեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում