copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:24 23-06-2021

Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է․ Իրավունք

«Շրջանառվում են լուրեր, որ Ար­ցախի անվտանգության խորհրդի նախկին քարտու­ղար Սամվել Բաբայանը, որն Ար­ցախում աչքի ընկավ նախ՝ բա­ցահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակու­թյամբ, հնարավոր է, որ Աննա Հա­կոբյանի հետ սերտ կապերի հաշ­վին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծա­գում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությու­նյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, հա­մաձայն տարաբնույթ խոսակցություննե­րի, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղու­թյուններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարու­թյունյանին փոխարինելու գա սորոսա­կանների հետ դաշինքի մեջ մտած Բաբա­յանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդ­րադառնալով պաշտպանության նախարարի պաշտո­նին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.

- Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել:

- Բայց ահա նման առաջարկի թեմա­յով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները:

-Ես, անկեղծ, տեղյակ չեմ, թե ով­քեր են շահագրգռված և ինչքա­նով են անկեղծ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել:

-Եթե նման առաջարկ այնուա­մենայնիվ լինի, կընդուն՞եք:

-Եթե կլինի, ապա կմտածեմ:

-Պարոն Բաբայա՛ն, խնդրում ենք նա­և Ձեր դիտարկումը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված:

-Ես դա սխալ եմ համարում, և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի:

-Նման հարց ևս. ինչո՞ւ մեր ԶՈԻ-ն, համարժեք պատասխան տալով հետ չշպրտեց թշնամուն, երբ նոր-նոր էր փոր­ձում սողոսկել դեպի Սև լիճ:

-Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք: Քանի չենք հասել դրան, թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու:

-Այսօր մենք բանակ չունե՞նք, ըստ Ձեզ:

-Ես դա բազմիցս եմ ասել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»