Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:45 22-06-2021

Հարավային Կորեան ընդունել է կորոնավիրուսի պատվաստանյութից հետո առաջին մահը

Հարավային Կորեայի առողջապահական մարմիններն ընդունել են երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո առաջին մահը: Տղամարդը մահացել է AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո առաջացած թրոմբոցիտոպենիայից, հայտնել է Կորեայի Հանրապետությունում պատվաստումների արձագանքման և խթանման խումբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ հաղորդվող տվյալների՝ մահացածը 30-ամյա տղամարդ է, որը պատվաստվել է մայիսի 27-ին: Պատվաստումից 9 օր անց պացիենտը սկսել է բողոքել գլխացավից և սրտխառնոցից: Շուտով նրան հոսպիտալացրել են:

Սա առաջին դեպքն է, երբ Հարավային Կորեան պաշտոնապես ճանաչել է, որ մահը կապված է եղել պատվաստման հետ:

Հիշեցնենք, որ ապրիլից Հարավային Կորեան առաջարկում է AstraZeneca պատվաստանյութը 30-ից բարձր անձանց՝ զգուշանալով կողմնակի ազդեցությունների առաջացումից: Սակայն վերջերս իշխանությունները հայտարարել են, որ սկսելու են պատվաստել 30-ից ցածր մարդկանց:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել